Նոր աչքովս ընկավ, որ Ազոյան Հովոն ինձանից շատ ա Մարությանի դեմ հոդվածներ տարածում։ Ու դա էն դեպքում, երբ Հայկոյի հետ ընկերներ են եղել, հարյուր անգամ ճանապարհ են ընկել միասին, թիմակիցներ էին, հազար ու մի համատեղ նախագիծ, կարելի ա ասել՝ միասին են դառել էն, ինչ դարձել են։ Վստահաբար, Հայկոն տեսնում ա էդ սաղ ու ասում ա. «Արա, լավ, էս ո՞վ ա էլի»։ Ես կարող եմ Հայկոյին հուշել։ Ընկերդ ա։ Հիշո՞ւմ ես՝ ոնց էիր դու վաղեմի ընկերոջդ՝ Մկոյի ֆիլմի պրեմիերայից օրեր անց գրում՝ «անորակ, էժան, ոչ պրոֆեսիոնալ կինո»։ Դե, որակովն ու պրոֆեսիոնալը «Սուպեր մաման» ա, իհարկե։ Բա Մկոն քո մասին էդ ժամանակ ի՞նչ էր մտածում, հեչ պատկերացրե՞լ ես։ Էս ա ձեր ընկերությունը։

Ես, որ քո դեմ գրում եմ, նորմալ ա, դու, որ գալիս ես կինոթատրոն ու պահանջում՝ ինձ գործից հանեն, էլի նորմալ ա, բայց որ քո ընկերն ա ինձանից ակտիվ քո դեմ աշխատում, այ դա պիտի քեզ մտածելու տեղիք տա։ Ու դա դեռ էն պարագայում, երբ իրավիճակ չի փոխվել է երկրում։))) Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ ա լինելու իրավիճակի փոփոխությունից հետո։ ))) Ես քո տեղը բաց դատայով Պրահայի տոմս կպահեի գրպանումս, ժամանակը որ գա, պիտի շատ արագ թռնես, ազիզ ջան, էդ ժամանակ արդեն ո՛չ դերասանությունը քեզ կփրկի, ո՛չ էլ Սամվել Ալեքսանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել