Այո՛, այս տարի ավելի քիչ գումար է հավաքվել թելեթոնի ժամանակ, բայց դա կարեւոր չէ, կարեւոր է, որ շատ ավելի ընդգրկուն է եղել, ավելի շատ մարդ է մասնակցել, պնդում են կազմակերպիչները...

Կներեք, եթե 1 միլիոն մարդ յուրաքանչյուրը տալիս է 10 դոլար, ստացվում է 10 միլիոն դոլար համազգային ծրագրի, ասենք, 10 գյուղի ջրամատակարարումը ապահովելու համար, իսկ եթե ընդամենը մի քանի մեծահարուստ ամեն մեկը տալիս է ընդհանուր առմամբ այնքան փող, որը բավականացնում է 20 գյուղի ջրամատակարարումը ապահովելու համար, դա ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՉԻ՞... Մեր հայրենիքի համար...

Ժամանակը չէ՞ արդյոք հրաժարվելու այս հայրենասիրական հայտարարություններից, որ կարեւորը ոչ թե հավաքված գումարն է, այլ աշխարհի հայերի գրավվածությունը... 20 գյուղի բնակիչների համար կարեւորը ծորակից հոսող ջուրն է, ոչ թե ձեր շուրթերից հոսող հայրենասիրական հայտարարությունները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել