Ջոյսելին Սեվեջը, որը չորս տարի ապրել է ամերիկացի երգիչ Ար Քելիի հետ, պատմել է, որ նրա պատճառով երկու աբորտ է արել, հաղորդում է The Daily Beast-ը:

Աղջկա խոսքերով՝ նա հղիության արհեստական ընդհատման է դիմել երգչի պարտադրանքով՝ 2016 և 2018 թվականներին: Ընդ որում, վիրահատությունն իրականացվել է տնային պայմաններում, քանի որ երգիչը վախեցել է, որ այդ մասին հայտնի կդառնա լրատվամիջոցներին, պատմել է Սեվեջը:

Աղջիկը նաև խոստովանել է, որ մի անգամ Ար Քելին սկսել է խեղդել նրան և կանգ չի առել, քանի դեռ նա չի կորցրել գիտակցությունը: Երգիչը վրդովվել է այն փաստից, որ Սեվեջը մոռացել է, թե ինչ անունով պետք է դիմեր նրան:

Սեվեջն ասել է, որ շարունակվող բռնությունն ու մեկուսացումը նրան դեպրեսիայի են հասցրել:

Ար Քելին ձերբակալվել է հուլիսի 12-ին Չիկագոյում: Նրան ավելի քան 10 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիայի, երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու, սեռական ոտնձգությունների և հետաքննությանը խոչընդոտման համար:

Ավելի ուշ Սեվեջը, որին մամուլն անվանում էր Ար Քելիի «սեքս-ստրկուհի», հանդես է եկել երգչի պաշտպանությամբ: Մի շարք հարցազրույցներում նա պնդել է, որ Քելին անմեղ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել