Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանվել է երաժիշտ Քոդի Սիմփսոնից իրենց սիրավեպի մասին հայտարարելուց մեկ ամիս անց, հայտնում է Mirror-ը:

«Նրանք միասին չեն, բայց ցանկանում են փորձել բարեկամներ մնալ,- պատմել է աղբյուրը պարբերականին,- Մայլիին անհրաժեշտ է կենտրոնանալ իր վրա»: Հոկտեմբերի սկզբին, երբ Սայրուսը և Սիմփսոնն իրենց հարաբերությունների մասին հայտնեցին սոցիալական ցանցերում, 22-ամյա երգիչը շատ երջանիկ էր, քանի որ փոփ-աստղին սիրահարվել էր, երբ ընդամենը 12 տարեկան էր, իսկ աղջիկը՝ 17 տարեկան: Աղբյուրի խոսքերով, երգչուհին այլ կարծիքի էր, և այդ հարաբերությունները սկսել էր, որպեսզի բարկացնի նախկին ամուսնուն՝ դերասան Լիամ Հեմսվորթին, որի հետ ապահարզանի մասին հայտարարել էր այս տարվա ամռանը տասը տարվա հարաբերություններից հետո: Լիամն, ինչպես պնդում են, վերջերս սկսել է հանդիպել ավստրալացի դերասանուհի Մեդիսոն Բրաունի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել