Բլեյք Լայվլին իր մասնակցությամբ «Ռիթմ-սեկցիա» ֆիլմը գովազդելու համար Instagram-ում հեռացրել է իր բոլոր պոստերը՝ բացի այդ կինոնկարին նվիրվածից: Այդ մասին հայտնել է Cinema Blend-ը:

Դերասանուհին դեռ սեպտեմբերին զետեղել էր նոր ժապավենի թրեյլերը: Բազմաթիվ բաժանորդներ (նրանք գրեթե 26 միլիոն են) դրա ներքո թողել են իրենց մեկնաբանությունները: Բայց այժմ Բլեյքը ջնջել է մնացած բոլոր պոստերը, որպեսզի համոզվի, որ դա երկրպագուները ստույգ կտեսնեն:

Լայվլին արդեն առաջին անգամը չէ, որ նման քայլի է դիմում: 2018 թվականին նա նույն բանն արել էր «Սովորական խնդրանք» ֆիլմի կապակցությամբ: Ինչպես հայտնում է հրատարակությունը, դերասանուհուն հաջողվել է սոցցանցի օգնությամբ հետաքրքրություն արթնացնել «Ռիթմ-սեկցիա» կինոնկարի նկատմամբ:

Նրա հերոսուհին այս ֆիլմում փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ իր ընտանիքը զոհվում է առեղծվածային ավիավթարի հետեւանքով: Ժապավենի համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2020 թվականի հունվարի 31-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել