Ռուսաստանցի պարուհի Պոլինա Գլենն ավարտեց իր հարաբերությունները դերասան Ջոնի Դեփի հետ՝ վախենալով իր անձի նկատմամբ հասարակության մեծ ուշադրությունից: Այս մասին նրա ընկերները պատմել են Daily Mail-ին:

Նշվում է, որ 24-ամյա Գլենը լքել է 56-ամյա դերասանի հոլիվուդյան առանձնատունը և վերադարձել Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ: Պարբերականի զրուցակիցների խոսքերով, Դեփը նրան առաջարկել է ամուսնանալ նրա առանձնատուն տեղափոխվելուց մի քանի շաբաթ անց: Աղջիկը դերասանի առաջարկը խենթություն է անվանել:

«Չնայած այն հանգամանքին, որ բոլորը գտնում էին, որ Պոլինան Ջոնիի հետ շփվում է միայն նրա համբավի պատճառով, նա ձգտում էր հանրության մեջ չհայտնվել, շարունակում էր աշխատել որպես խորեոգրաֆ, իսկ հետո գնում էր նրա տուն: Դեփի հայտնիության մակարդակը և Էմբեր Հյորդի հետ ընթացիկ կոնֆլիկտը նրա համար անտանելի էին»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը:

Ջոնի Դեփը և Էմբեր Հյորդն ամուսնացել են 2015-ի փետրվարին: 2016-ի մայիսին Հյորդն ամուսնալուծության հայտ է ներկայացրել, որից հետո հայտարարել է, որ ամուսինը ծեծի է ենթարկել իրեն: Մարտին Դեփը դատական հայց է ներկայացրել Հյորդի դեմ և 50 միլիոն դոլար պահանջել հոդվածի համար, որտեղ նա իրեն «ընտանեկան բռնության զոհ» է անվանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել