Նկարում պատկերված են ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը, Հիտլերը և Գուսթավ Հիլգերը: 1940թ. այս օրը նոյեմբերի 12-ին ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը այցելեց Բեռլին, որպեսզի բանակցի Ռիբենտրոպի և Հիտլերի հետ: Քննարկվում էր ԽՍՀՄ-ի և դաշնակից Գերմանիայի հետագա համագործակցության հարցերը և մասնավորապես ոչ ավել ոչ պակաս ԽՍՀՄ-ի միացումը «Եռակողմ պակտին» (Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա): Գերմանական կողմը բանակցություններում Մոլոտովին հայտնել էր, որ Հիտլերը պլանավորում է դեսանտ իջեցնել Բրիտանական կղզու վրա: Նախատեսվող գործողությունը հետագայում ստանալու էր «Ծովային առյուծ» անվանումը: Հատկանշական է, որ նախատեսվող արդեն խորհրդա-գերմանական նոր համաձայնություններում Ռիբենտրոպը հետևյալ կետն էր նշում «Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, ԽՍՀՄ-ը պարտավորվում են ճանաչել միմյանց ազդեցության գոտիները»: Ինչպես և պատերազմի մեկնարկից 8 օր առաջ կնքված Խորհրդա-գերմանական Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, այնպես էլ ապագա պակտը ունենալու էր գաղտնի կետեր, որոնցով ազդեցության գոտիների բաժանում էր լինելու: Ըստ այդ պակտի Խորհրդային կողմի ազդեցության տակ էր հայտնվելու Հնդկական օվկիանոս տանող տարածաշրջանը: Օրեր անց երբ Մոլոտովը վերադարձել էր Մոսկվա՝ նոյեմբերի 25-ին գաղտնի խողովակներով գերմանական կողմին հնչեց պատասխան, որի գլխավոր կետը այն էր, որ ԽՍՀՄ-ի ազդեցության գոտին լինի ոչ թե Հնդկական օվկիանոսի ավազանը այլ, ոչ ավել ոչ պակաս Պարսից ծոցը: Բացի դա պահանջվում էր գերմանական զորքերի դուրս բերումը Ֆինլանդիայից: Նաև ցանկություն կար տիրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներին և տեղակայել այդտեղ ռազմաբազաներ: Բացի դա դեռ բանակցությունների ժամանակ խոսք էր գնացել այն մասին, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է ազդեցության գոտի վերցնել Բուլղարիան և Բալկանները: Երբ խոսք է գնացել այն մասին, որ ԽՍՀՄ-ը չափից շատ է պահանջում: Մոլոտովը նշել է, որ պատերազմի արդյունքում Գերմանիան արդեն իսկ հսկայական շահել է, ինչին ի պատասխան Հիտլերը նշել է
«Մենք պատերազմում ենք, իսկ դուք՝ ոչ»: Այսպիսով այս բանակցություններից և հետագայում այն բանից, երբ գերմանական կողմը անպատասխան թողեց ԽՍՀՄ-ի առաջարկները նոյեմբերի 25-ին արված՝ պարզ էր դառնում, որ երկու դաշնակիցների միջև համաձայնությունը չի կայանալու և նրանց միջև պատերազմը անխուսափելի է: Այդ մասին Հիտլերը խոսեց դեկտեմբեր ամսին իր ներքին հանդիպումների ժամանակ.....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել