Համաձայն վերջին հետազոտություններին շոկոլադն ավելի ուժեղ է ստիմուլացնում սիրտը և ուղեղը, քան համբույրը։ Այս մասին գրում է Daily Telegraph-ը։ Հետազոտողները սիրահար զույգերին խնդրել են որոշ ժամանակ մնալ էլեկտրոդներով և կարդիոմոնիտորներով, որոնք ամրացված են գլխին, որպեսզի հնարավոր լինի չափել սրտի և ուղեղի ակտիվությունը։
Այն բանից հետո, երբ նրանց շոկոլադ են հյուրասիել, նրանց թույլատրել են նաև համբուրվել իրենց զուգընկերոջ հետ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամենակրքոտ հաբույրն անգամ չի կարող համեմատվել շոկոլադի պարգևած «հաճույքի» հետ։
Հետզոտությունը ցույց է տվել, որ բերանում շոկոլադի հալչելու պահին ուղեղի բոլոր հատվածներն ավելի երկար և ինտենսիվ ստիմուլացիա են ունենում, քան համբույրի գրգռվածության ժամանակ։
Շոկոլադը նաև արագացնում է սրտի աշխատանքը։ 12 կամավորների մոտ սրտի աշխատանքը հանգիստ վիճակում րոպեյում 60 հարվածից աճել է մինչև 140-ի։

Թեև կանայք ավելի շատ են սիրում շոկոլադ քան տղամարդիկ, սակայն երկու սեռի ներկայացուցիչներն էլ նույնանման արդյունքներ են ցույց տվել այս հետազոտությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել