Ամերիկացի դերասան Քրիստիան Բեյլը մի քանի ամսվա ընթացքում նիհարել է 18 կիլոգրամով՝ ռեժիսոր Ջեյմս Մենգոլդի «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում բրիտանացի ավտոարշավորդ Քեն Մայլզի դերի համար, հաղորդել է Variety-ն:

Դերասանը բացատրել է, որ իրեն պետք էր «տեղավորվել մեքենայում»:

«Մրցարշավային ավտոմեքենան նախատեսված չէ հարմարավետության համար, այն շատ կոշտ է: Ես հազիվ էի մտնում դրա մեջ»,- ասել է Բեյլը:

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանը հավելել է, որ իր համար հեշտ էր մարմնավորել այն:

Նրա խոսքերով՝ Մայլզը «վայելում էր կյանքը և սիրում էր այն, ինչ անում էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել