Հոլիվուդյան հայտնի դերասան Քիանու Ռիվզի և Ալեքսանդրա Գրանտի, որի հետ վերջերս նա հայտնվել էր հանրության մեջ ձեռք ձեռքի բռնած, հարաբերությունները երկար ժամանակ եղել են ընկերական և միայն վերջերս են դարձել ռոմանտիկ:

TSN-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել ինսայդերներից, որոնք Life & Style Weekly պարբերականին պատմել են, որ 55-ամյա դերասանն ու 46-ամյա նկարչուհին ծանոթ են բավականին երկար ժամանակ, և որ Ռիվզին գրավել են նրա այնպիսի հատկությունները, որոնք այլ կանանց մոտ չի եղել: «Նա կրոնասեր է, կարեկից և բարի: Հենց այս հատկություններն են օգնել նրան ձեռք բերել կինոաստղի վստահությունն ու սերը»,- նշել են ինսայդերները: Նաև Ալեքսանդրային հաջողվել է անել այն, ինչ չի հաջողվել ոչ մի ուրիշ կնոջ. նա «Մատրիցա»-ի աստղին ստիպել է բացել սիրտը իր առաջ, պատմել նորածին դստեր մահվան և նախկին սիրելիի՝ Ջենիֆեր Սայմի, 2001 թ.-ին 28 տարեկան հասակում ավտովթարից զոհվելու հետևանքով առաջացած հոգեկան ցավի մասին:

«Գրանտն այն քչերից է, ում հաջողվել է Քիանուին ստիպել խոսել իր հույզերի և անցյալի մասին»,- պատմել են ինսայդերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել