Ընդհանրապես, նորմալ պրակտիկա է, երբ դեսպանները հյուրընկալվում են նախկին նախագահներին։ Դրանից նախկինների կողմնակիցները առանձնապես ոգևորվելու բան չունեն, արտառոց բան չկա։
Ու քանի որ նախկին նախագահները պետական ինստիտուտ են, գործողներն էլ պետք է նրանց մասին արտահայտվելիս հնարավորինս զուսպ ու կոռեկտ լինեն՝ անկախ նրանց հանդեպ ունեցած զզվանքից, որովհետև.

ա) բոլորը մի օր դառնում են նախկին,
բ) ուզեք թե չուզեք, որոշակի լուրջ շրջանակներ կապեր են պահպանում նրանց հետ,
գ) այս կամ այն դիվանագետին կամ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյային հանդիպելիս, կամա թե ակամա, նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել