Արդեն հասկանում եմ, որ իմ քաղաքական ու քաղաքացիական կեցվածքով դարձել եմ շատերի բկին մնացած ոսկոր:
Արդեն գործարկում են դեղին փիառը:

Մի ծնողուրաց էլ դարձյալ անդրադարձել է ինձ, թե իբր ես գեյ փարթիի եմ մասնակցել: Հիմա չեմ ուզում ստի հեղինակին հրավիրել ոտքերիս տակ՝ «փարթիի»...

Արա, լավ էդքա՞ն եք խառնված ու վախեցած:

Տո, այ ողբամ ձեր վիճակը:

Հասկանում եմ, ամեն ինչ անում են, որ հրապարակային հայհոյեմ, որ նյութը ձեռքները վազեն ԱԺ նախագահի մոտ ու էթիկայի հանձնաժողով պահանջեն:

Եթե ես գեյ փարթիի մասնակցեմ, ապա դա կլինի միայն մի նպատակով, որ վերևից ջուր թափեմ մասնակիցների վրա:
Փաստորեն, ՀՀ ԿԳՄՍՎՏՐՑՈւՓՔ նախարարին քննադատելը սենց ա ավարտվում նոր Հայաստանում...

Էս ի՜նչ օրն եք ընկել, իմ խեղճ ընդդիմախոսներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել