Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` Տարոնը Երևանի պատմության մեջ ամենաբեզդառնի, թուլակամ ու պոպուլիստ քաղաքապետներից մեկն է, եթե ոչ հենց ամենից ամենան: Ասեմ ավելին, Բեգլարյանը որ Բեգլարյան ա, էլի ավելի լավ քաղաքապետ էր, քան Մարգարյանը, որովհետև կներեք, բայց գոնե պլոճիկով տղա էր:
Ինչի՞ եմ ես սա ասում. որովհետև նույն էն Տարոնը, ով Մայր Թերեզայի հեզությամբ 2 տարի ա` հետևում ա Փակ շուկայի բռնաբարությանը (եթե Ֆեյսբուքի ղալմաղալը չլիներ, սկի էն տանիքին կառուցած լֆիկությունն էլ չէին ապամոնտաժի), էսօր իր ողջ իշխանությունն ա ցույց տալիս ... գրավաճառների վրա:
Հերիք չի` էդ խեղճերին բռնեցին ու վտարեցին Երիտասարդականի անցումից ու տարան Կամերային երաժշտության տան հարեւանությամբ գտնվող այգի՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար, հիմա էլ միանգամից քլունգներով ու լոմերով ներկայացել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, երբ գրքավաճառները վարկ են վերցրել և սալիկապատել են դեպի իրենց տաղավարները տանող կածանները... Թե բա չի կարելի գազոններում սալիկապատում անել:
Ասա` այ Տարոն՝ գազոնների լավագույն բարեկամ ջան, բա էդ կանաչապատ տարածքների կառուցապատման քխ լինելու մասին խի՞ չէիր հիշում նույն Մաշտոցի պուրակում, ինչի՞ նույն վճռականությամբ քլնգակիրներիդ չէիր ուղարկում Փակ շուկա: Թե՞ դուխդ մենակ գրքավաճառների վրա ա պատում...
Ձու գողացողին դաղում են, իսկ ձի գողացողին՝ յեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել