Վաշինգտոն-Անկարա խորը անվստահության հերթական վառ օրինակը․ փորձ է արվել հնարավորինս գաղտնի պահել Թուրքիայից ամերիկյան հատուկ գործողությունը

Նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դառնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացման գործողության վերաբերյալ: Ըստ այդմ՝ հատուկ գործողության գլխավոր պատասխանատուները հրահանգել են այն իրականացնողներին որևէ կերպ չհամագործակցել ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ, որը ռազմագործողություն է իրականացնում հենց այդ տարածքում. բնականաբար, խոսքը Թուրքիայի մասին է:

Հարկ է նշել, որ ամերիկյան հատուկ գործողությունն իրականացվել է Իդլիբ նահանգի Բարիշա բնակավայրում՝ սիրիա-թուրքական սահմանից ընդամենը 7 կմ հեռավորության վրա. Ալ Բաղդադիի տեղակայման վայրը պայմանավորվում է նաև Թուրքիայի կողմից նրա անվտանգությունն անհրաժեշտության դեպքում ապահովելու կանխավարկածով: Նշվածը հերթական անգամ վկայում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում առկա խորը անվստահության մասին:

Թերևս, նաև դա է պատճառը, որ գործողությունը կազմակերպվել է ոչ թե թիրախավորված վայրին աշխարհագրորեն բավական մոտ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից, այլ հորդանանյան Մուաֆակ ալ-Սալտի ռազմաբազայից և և Էրբիլի օդանավակայանից:

Image may contain: 3 people, beard

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել