Ես չեմ հավատում այս պայքարին, ո՞նց կարա ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող ՀԿ-ն գոնե մեկ հայտարարություն չանի Հրայր Թովմասյանի մասով: Այսօր միակ կառույցը Սահմանադրական դատարանն է, որ պետք է հակասահմանադրական ճանաչի ստամբուլյան կոնվենցիան, և հիմա պետական մասշտաբով տեռորի են ենթարկում ՍԴ նախագահին և դատավորներին, իսկ կամքում ոչինչ չեն տեսնում և չեն լսում։ Ինձ չասեք, թե նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Նախ՝ ստամբուլյան կոնվենցիան քաղաքական փաստաթուղթ է, և եթե մի պահ ընդունենք, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, ապա Սահմանադրական դատարանը քաղաքական կառույց չէ, նույն ձև կարող էին առանց քաղաքականությամբ զբաղվելու պաշտպանեին ՍԴ-ին:

Քանի կա այս կազմով Սահմանադրական դատարան, չի լինի ստամբուլյան կոնվենցիա:
Պոստ պահողին մենակ մի թողեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել