Հավանաբար, չկա այդպիսի մարդ, որը լսած չլինի Քայլի Ջեների մասին:

Քայլին հաջողակ գործարար կին է, մոդել, բարձրաշխարհիկ և մեդիա անհատականություն: 21 տարեկանում նա դարձել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատերը՝ առաջ անցնելով Մարկ Ցուկերբերգից:

Քայլին հայտնի է դարձել «Քարդաշյան ընտանիք» հեռուստատեսային ռեալիթի շոուի շնորհիվ, որին մասնակցել է 2007 թ.-ից:

Բոլորը սովոր են նրան տեսնել դիմահարդարմամբ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նա կոսմետիկայի իր սեփական ապրանքանիշն ունի և հանրության մեջ հայտնվելիս ձգտում է միշտ անթերի տեսք ունենալ: Բայց նույնիսկ Քայլին թույլ է տալիս, որ իր մաշկը հանգստանա դիմահարդարման բազմապիսի պարագաներից:

Աղջիկը բավականաչափ վստահ է և չի վախենում բաժանորդներին ցույց տալ իր բնական գեղեցկությունը:

Ինչպես երևում է, մոդելի մաշկը հեռու է կատարելությունից․ կան պզուկներ և պիգմենտային բծեր:

Բայց, չնայած դրան, Քայլին սիրում է իրեն և խրախուսում է մյուս աղջիկներին սիրել իրենց և չամաչել իրենց բնական գեղեցկությունը ցուցադրելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել