36-ամյա ռեփերուհի Նիկի Մինաժն ամուսնացել է երաժիշտ Քենեթ Փեթիի հետ:

Նա իր Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ ցուցադրել է «Պարոն» և «Տիկին» գրառումով օղակներ և «Հարս» ու «Փեսա» գրառումով գլխարկներ»: «Օնիկա Տանյա Մարաժ-Փեթի», տեսանյութը մակագրել է Մինաժը, ակնարկելով, որ իր իսկական ազգանվանն ավելացրել է ամուսնու ազգանունը:

Մինաժի և Փեթիի հարսանիքի մասին հայտնի է դարձել 2019-ի հունիսին: Ռեփերուհու ընտրյալն իր անցյալում սպանության և բռնաբարության փորձի համար կրած պատժաժամկետներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել