Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը վերջերս մկրտվել է Հայաստանում, երեկ՝ հոկտեմբերի 21-ին, նշել է ծննդյան 39-ամյակը:

Եվ ահա այսօր Insatgram-ի իր էջում Քիմը որոշել է երկրպագուների հետ կիսվել տոնի մանրամասներով: Նա սելֆի է տեղադրել, որի տակ շնորհակալություն է հայտնել հարազատներին հուզիչ օրվա համար:

Кім Кардашян та Кортні Кардашян

Քիմը տոնը նշել է երկու անգամ․ սկզբում՝ ընկերների հետ Փալմ-Սփրինգսում, այնուհետև իր տանը՝ ընտանեկան ընթրիքի շուրջ։ Հեռուստաաստղը խոստովանել է, որ տոնակատարության կազմակերպման հարցում նրան օգնել է իր սիրելի հայկական ռեստորանը՝ Carousel-ը: «Իմ սիրելի հայկական ռեստորանն ինձ համար իմ սիրելի կերակուրներն էր պատրաստել, իսկ նրանց հիանալի մատուցողները հետևել են, որ երեկոն իդեալական ընթացք ունենա։ Իսկ ընթրիքից հետո ինձ համար դարձյալ իմ սիրելի քաղցրավենիքներով սեղան էին պատրաստել»,- պատմել է Քիմը։

Кім Кардашян та Кайлі Дженнер

Հոբելյարը խոստովանել է, որ ուրախացել է ընտանիքի անդամների կողմից ստացած բոլոր նվերներով։ Սակայն գլխավոր նվերն իր համար պատրաստել էր սիրելի տղամարդը։

«Քանյեն 1 միլիոն դոլար է նվիրաբերել իմ սիրելի բարեգործական հիմնադրամին, որն օգնում է բանտային ռեֆորմներ իրականացնել և որին արդեն երկար ժամանակ օնում եմ նաև ես։ Նա այդ հանգանակությունն արել է իր և մեր երեխաների անունից։ Սիրտս հիմա երջանկությունից կպայթի»,- հուզիչ կերպով պատմել է Քիմ Քարդաշյանը։

Кім Кардашян та Кендалл Дженнер

Кім Кардашян

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել