Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ռիհաննան հերքել է իր հղիության վերաբերյալ լուրերը՝ Instagram-ում բիկինիով համարձակ տեսանյութ հրապարակելով։ Նա քայլելով այնպես է անցել, որ կողքից երևա իր փորը, որպեսզի ոչ ոքի մոտ կասկած չմնա, որ երգչուհին դեռևս չի պատրաստվում մայր դառնալ:

Ավելի վաղ Ռիհաննան հաստատել է Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլի հետ սիրավեպի վերաբերյալ տեղեկատվությունը, որի հետ սկսել է հանդիպել 2017 թվականին: Եվ այդ ժամանակ էլ հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ, բոլորն իսկույն կսկսեն խոսել իր հղիության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել