Որքան էլ լավ մաքրեք ձեր լվացարանը կամ վաննան, դեղին նստվածքները կարող են հայտնվել: Ու թեև կենցաղային քիմիայի շուկան բազմաթիվ միջոցներ է առաջարկում, հաճախ դրանք չեն լուծում իրենց առաջադրված խնդիրը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի կախարդական միջոց

Ինչպես ազատվել ժանգոտ նստվածքից

Երբեմն դուք անհարմար եք զգում, երբ հյուրերը տեսնում են ձեր վաննայի դեղին հետքերը:

Որտեղի՞ց է հայտնվում այդ ժանգը: Կա երկու տարբերակ՝ կա՛մ ձեր սանտեխնիկան է սկսել ժանգոտվել, կա՛մ ջուրը շատ երկաթ է պարունակում, և այն առաջանում է ջրի կուտակման վայրերում:

Տարբերակ 1

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ջրածնի պերօքսիդ
  • Անուշադրի սպիրտ

Պատրաստման եղանակը

Խառնեք հավասար քանակությամբ և քսեք «պրոբլեմատիկ» տեղերին: Մի քանի րոպե անց մաքրեք: Արդյունքը կզարմացնի ձեզ:

Տարբերակ 2

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Գինու քացախ
  • Կերակրի աղ

Պատրաստման եղանակը

100 գրամ քացախի մեջ ավելացրեք մի քանի գդալ աղ, տաքացրեք և քսեք այն հատվածներին, որը ցանկանում եք մաքրել: Թողեք մի քանի րոպե, ապա մաքրեք կտորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել