Հավանաբար դուք արդեն ծանոթ եք խնայողություն կատարելու տարական մարտավարություններին․ աշխատավարձի մի մասը կողքի դնել, պլանավորել գնումները և այլն։ Սակայն կան որոշ հոգեբանական հնարքներ, որոնք համեմատաբար հեշտ են, սակայն ոչ պակաս արդյունավետ։

Ձեզ պատկերացրեք ծեր հասակում, որպեսզի գումար խնայեք թոշակի համար

Շատերս թոշակի համար քիչ գումար ենք խնայում, որովհետև այն մեզ շատ հեռու է թվում։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել,որ գումար խնայելու շատ պարզ միջոց կա․պատկերացրեք թե մի քանի տասնամյակ անց ինչպիսին եք լինելու և ինչպիսին է լինելու ձեր կյանքը, երբ դուք ծերանաք և այլևս չաշխատեք։

Շոփինգի ժամանակ մաստակ ծամեք և ականջակալներով երաժշտություն լսեք

Առևտրի կենտրոնները կառավարում են մեր զգացողությունները, որպեսզի համոզեն մեզ ավելի շատ բան գնել։ Մաստակը կօգնի դիմադրել տարբեր խանութներից զգացվող հոտերին և հագեցվածության զգացողություն կպարգևի։ Ականջակալներն էլ թույլ չեն տա լսել այն երաժշտությունը,որը հնչում է խանութներում։ Այդ երաժշտությունները հատուկ են ընտրվում, որպեսզի մենք ավելի երկար մնանք այնտեղ։ Իմանալով այս հնարքների մասին, դուք կկարողանաք պաշտպանվել դրանցից։

Գնումների համար նախատեսված գումարը վերածեք ժամերի, որը հարկավոր է այդքան գումար աշխատելու համար

Ինչը կարող է կանխարգելել ավելորդ ծախսերը, եթե ոչ այդ գումարը վաստակելու համար նախատեսված ժամանակի մասին մտածելը։

Հաշվի առեք ուղեղի սխալվելու հնարավորությունը

Որքան շատ բան գիտեք այն մասին, թե ինչպես է ձեր ուղեղն ազդում, ձեր գնումների վրա, այնքան ավելի մեծ հավանականություն ունեք կառավարելու ծախսվող գումարը և հաղթահարելու ենթագիտակցության կասկածելի հաշվապահությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել