Երգչուհի Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում հայտարարել է, որ իր հոբելյանական մեծ համերգը կցուցադրեն Ռուսաստանի կինոթատրոններում։

«Բոլոր նրանք, ովքեր չեն կարողացել հայտնվել իմ հոբելյանական համերգին, կկարողանան այն տեսնել Ռուսաստանի կինոթատրոններում, հոկտեմբերի վերջին»,-գրել է երգչուհին։

Գրառմանը Պուգաչովան լուսանկար է կցել, որում 70 տարեկանից շատ ավելի երիտասարդ տեսք ունի։ Երգչուհին սև գլխարկով է, մոխրագույն բաճկոնով և սպիտակ վերնաշապիկով։ Դեմքին երևում է տոնային քսուքի հաստ շերտը, աչքերը նա ընդգծել է սև մատիտով։

Пугачева восхитила сеть / instagram.com/alla_orfey

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել