Ընդդիմադիր առաջնորդները իշխանություններին համարում են ավազակապետություն, բայց և զարմանում են նրանց արած մանր-մունր ժուլիկութուններից անգամ...

Ընդդիմադիր առաջնորդները համարում են, որ իշխանությունները բռնազավթել են իշխանությունը, բայց և զարմանում են, որ նրանք չեն զիջում այն կամովին...

Ընդդիմադիր առաջնորդները համարում են, որ իշխանությունները թքած ունեն ժողովրդի վրա և միայն իրենց մասին են մտածում, բայց և զարմանում են, որ նրանք չեն մտածում ժողովրդի մասին...

Հ.Գ. Եթե երեխաները ամանորյա հանդեսների ժամանակ Ձմեռ պապի, Ձմեռ Պապի են գոռում, և նա գալիս է, դա դեռ չի նշանակում, որ եթե գոռաք` իշխանություններ հեռացեք, հեռացեք, ապա իշխանությունները պիտի հեռանան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել