Ուզում եմ հասկանամ՝ ինչպես է գիշերը քնում մի մարդ, ում Հրայր Թովմասյանը նշանակել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար, իսկ այժմ նույն մարդը Հրայր Թովմասյանի դեմ պայքարն է առաջնորդում։
Ում հետ աշխատել ես, հաց ես կիսել։
Ի՞նչն է դրդում մարդուն նման քայլի։
Փո՞ղ, պաշտոնի խոստո՞ւմ, վա՞խ։

Ասես՝ անգրագետ ա։ Ոչ։
Ասես՝ կայանալու խնդիր ունի։ Ոչ։
Փող։ Վրյադ լի։
Բարձր պաշտոն ՍԴ-ում եւ ապահով կյանք մինչև ծերեւթյուն։ Անիմաստ է, ապագայում նույնը ֆռալու է իր դեմ։
Վա՞խ, շանտա՞ժ։ Դժվար թե։

Վատն այն է, որ պետք եղած վախտ կհիշեն, որ Հրայր Թովմասյանի մոտ աշխատակազմի ղեկավար ես եղել, ու առանց աչք թարթելու կզրոյացնեն քեզ։
Առանց վարանելու։ Դու, մեկ ա, չուժոյ ես։
Поматросят и бросят.
Ու կմնաք դու ու հայելին։ Հայելին, որի մեջ էլ երբեք պարզ հայացքով այլևս չես նայելու, Վլադիմիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել