Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին նկարահանվել է նորաձևության և գեղեցկության մասին ֆրանսիական «Madame Figaro» ամսագրի նոյեմբերյան համարի շապիկի համար: Լուսանկարն Instagram-ի իր էջում հրապարակել է պարբերականի գլխավոր խմբագիր Ռիչարդ Ջանորիոն:

Նկարում մերկ Ջոլին ջրով լցված մարմարյա վաննայի մեջ է, ձեռքերը դեպի վեր պարզած նայում է տեսախցիկին:

Լուսանկարը հիացրել է դերասանուհու երկրպագուներին: «Պարզապես կատարյալ է», «Նա միշտ կլինի լեգենդար», «Ինչքան գեղեցիկ է: Անհամբերությամբ սպասում եմ հարցազրույցին և լուսանկարներին», գրել են նրանք:

Ֆոտոշարքի հեղինակը արգենտինյան ծագմամբ լուսանկարիչ Անդրես Կուդացկին է, որի լուսանկարները բազմիցս տպագրվել են այնպիսի հայտնի պարբերականներում, ինչպիսիք են The Washington Post-ը, The New York Times-ը, The Guardian-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել