44-ամյա Անջելինա Ջոլին, որն արդեն երեք անգամ ամուսնալուծվել է, այլևս երբեք չի պատրաստվում ամուսնանալ: Այս մասին պնդում է Us Weekly պարբերականի աղբյուրը: Ավելին` Ջոլին, ըստ ինսայդերի, չի ցանկացել պաշտոնապես գրանցել իր հարաբերությունները Բրեդ Փիթի հետ: Նրան լրիվ բավարարել է քաղաքացիական ամուսնությունը: Սակայն դերասանը ճնշում է գործադրել նրա վրա և, ի վերջո, ստիպել է պսակադրվել: Ավելի վաղ Փիթն ու Ջոլին ասում էին, որ նման որոշում են կայացրել իրենց վեց երեխաների պնդմամբ:

Դերասաններն ամուսնացել են 2014-ին Ֆրանսիայում, տասը տարի միասին ապրելուց հետո: Իսկ 2016-ին Անջելինան ամուսնալուծության պահանջով հայց է ներկայացրել: Վերջերս Փիթը խոստովանել է, որ հիմնականում ինքն է մեղավոր իրենց ամուսնության ձախողման մեջ: Եվ նա ասել է, որ կնոջic բաժանվելուց հետո հաճախել է անանուն ալկոհոլիկների հավաքներին:

Ջոլիի և Փիթի սիրավեպը սկսվել է «Պարոն և տիկին Սմիթներ» ֆիլմի նկարահանումների հրապարակում, երբ Բրեդը դեռ ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել