Տեղի է ունեցել հայտնի երգիչ Ջասթին Բիբերի և նրա կնոջ՝ մոդել Հեյլի Բոլդուինի հարսանեկան տոնակատարությունը: Այս մասին երաժիշտը հայտնել է Instagram-ի իր էջում:

Զույգն իրենց ամուսնությունը գրանցել է անցած տարի, իսկ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել հարսանեկան արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել 154 հյուր:

Զույգը հարսանիքը որպես երեկույթ է կազմակերպել, քանի որ իրականում նրանք արդեն ամուսնացած են: Բիբերն արարողությանը հայտնվել է պոլո վերնաշապիկով, իսկ Հեյլին՝ սպիտակ մինի զգեստով:

Երդումների փոխանակումը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայի Montage Palmetto Bluff նստավայրում:

Հյուրերի թվում են եղել Քենդալ Ջեները, Քամիլա Մորոնեն, երգչուհի Քեթի Փերին և այլք: Հաղորդվում է նաև, որ հարսանիքի նախօրեին զույգը ընթրիքի փորձ է անցկացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել