Ադրբեջանական լրատվակայքերից մեկում տեղեկություն է հայտնվել, որ այսօր Գեյգելի շրջանի Գուշգարա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Զամիք Մահմուդովը( Zamiq Mahmudov), Թուրալ Ռահիմովը (Tural Rəhimov),Բայրամ Իբրահիմզադեն (Bayram İbrahimzadə), Օրուջ Հուսեյնովը (Oruc Hüseynov) և Գուդրաթ Աթաքիշիևը (Qüdrət Atakişiyev)։
Զինծառայողների կոչումների և պաշտոնների մասին տեղեկություններ չկան։
Լուսանկարներից երևում է, որ զինծառայողների "Վազ2107" մակնիշի ավտոմեքենան բախվել է "Մերսեդես" մակնիշի բենզատար ավտոմեքենային։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռեւս որեւէ տեղեկություն չի հայտնել դեպքի և մահացած զինծառայողների մասին։
Կից նյութը կարող եք դիտել այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել