Մոդել Հեյլի Բոլդուինը և երգիչ Ջասթին Բիբերը պաշտոնապես ամուսնացել են դեռ նախորդ տարի, իսկ օրերս պետք է տեղի ունենա նրանց շքեղ հարսանեկան արարողությունը մտերիմների ու ընկերների համար։ Կարևոր տոնին ընդառաջ Հեյլին, ըստ ավանդույթի, «կանացի երեկո» է կազմակերպել ընկերուհիների հետ։ Այն սկսվել է Ysabel էլիտար ռեստորանում և շարունակվել Արևմտյան Հոլիվուդում գտնվող Delilah փակ ակումբում։

Մասնավոր երեկույթին աստղը հրավիրել է իր լավագույն ընկերուհիներին՝ մոդել Քայլի Ջեներին, ոճաբան Մեյվ Ռեյլիին և այլոց։ Դատելով լուսանկարներից՝ երեկույթն անհավանական ուրախ է անցել և մի փոքր շվայտ, քանի որ դրա ընթացքում բավական շատ էրոտիկ ատրիբուտներ են եղել։ Հեյլին սպիտակ ոճային, կիպ զգեստ է կրել և քող։ Աղջիկները street-style կերպարներ են ընտրել։


Ի դեպ, Քենդալ Ջեները տոնի կազմակերպիչներից մեկն էր։ Նախօրեին նրան նկատել են սեքս խանութում, ուր նա, ժպիտը դեմքին, ռեկվիզիտներ է գնել սպասվող երեկույթի համար։

В руках подруги Кендалл (слева) тот самый пикантный подарок

Кендалл Дженнер выбрала соблазнительный наряд

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել