Միայն դավաճանության մասին միտքը շատերիս է սարսափեցնում․․․

Երբ մենք բախվում ենք այդ փաստին, արձագանքը կարող է լինել բոլորովին տարբեր:

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան դավաճանությանն արձագանքում է յուրովի: Ոմանք հակված են ներելու և մոռանալու, երբ մյուսներն ամբողջությամբ ջնջում են մարդուն կյանքից:

1. Ցուլ

Դուք պատրաստ եք ներել ամեն ինչ, միայն թե չհրաժարվեք նրանից, ով թանկ է Ձեզ համար: Ներելու պատրաստակամությունից բացի՝ դուք տանել չեք կարողանում փոփոխություններ: Եթե դավաճանությունը նշանակում է միայնակ կյանք, դուք կսովորեք ապրել դավաճանության հետ:

2. Ձկներ

Ինչպես հեշտությամբ վստահում եք մարդկանց, նույնքան հեշտությամբ էլ ներում եք: Դուք հակված եք կարգախոսին․ «Դեմ տուր մյուս այտդ»: Դուք ներում եք միայն այն պատճառով, որ հավատում եք, որ դա երբեք չի կրկնվի:

3. Կույս

Կույսի սիրո լեզուն ծառայելու ակտն է, միշտ տարբերակներ եք փնտրում մարդկանց ցույց տալու համար, որ դուք անտարբեր չեք նրանց նկատմամբ: Դա վերաբերում է ոչ միայն ընտանիքին և ընկերությանը, այլ նաև ռոմանտիկ հարաբերություններին: Դավաճանության մեջ դուք միշտ ձգտում եք ներել զուգընկերոջը:

4. Խեցգետին

Դուք պատրաստ եք ավելի շուտ ներել դավաճանությունը և առաջ շարժվել, քան տարված լինեք նրանով, ինչ արդեն տեղի է ունեցել: Այդպիսի պահին դուք մտածում եք, որ սիրում եք այդ մարդուն և վախենում եք նրան կորցնելուց:

5. Կշեռք

Դիմակայություն և կոնֆլիկտ․ երկու բառ, որոնց մասին Կշեռքները չեն էլ ցանկանում լսել: Դուք, շատ հավանական է, կներեք Ձեր զուգընկերոջը, բայց դրա համար հարկավոր է անկեղծ զրույց:

6. Աղեղնավոր

Հիմնական պատճառներից մեկը, որով դուք ներում եք դավաճանությունը, այն է, որ դուք գերադասում եք պատահական հարաբերությունները լուրջ հարաբերություններից, այսինքն՝ դուք ինքներդ եք դավաճանության հնարավորություն տալիս:

Շարունակությունն այստեղ՝ Կենդանակերպի 7 նշան, որոնք ներում են դավաճանությունը և 5-ը, որոնք դրան ունակ չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել