Լոս Անջելեսում կայացել է «Գունատ կապույտ կետ» ֆիլմի պրեմիերան: Միջոցառմանը մասնակցել է նաև 38-ամյա Նատալի Պորտմանը, որը ֆիլմում հանդես է եկել գլխավոր դերակատարմամբ:

Հոլիվուդյան դերասանուհին երեկոյի հյուրերին տպավորել է իր սեքսուալ հանդերձանքով: Նատալին ներկայացել է խորը լանջաբացվածքով սև կարճ զգեստով: Նա վարսերը թեթև գանգրացրել է և տպավորիչ տեսքն ընդգծել կարմիր շրթներկով վառ դիմահարդարմամբ:

Պորտմանն իրեն վստահ է զգացել անկեղծ հագուստով և հաճույքով կեցվածք է ընդունել լուսանկարվելու համար: Աստղը թախծագորով հայացքով ճակատագրական գեղեցկուհու կերպար է ստեղծել:

Անհատական բլոգում Նատալին ֆիլմից կադր է տեղադրել: Նա երկրպագուներին ներկայացրել է սկսնակ աստղ Փերլ Դիքսոնին, որի համար «Գունատ կապույտ կետում» դերը դեբյուտային է: Պորտմանը փորձում է օգնել սկսնակ դերասաններին՝ Հոլիվուդում կարիերան շարունակելու հարցում:

Натали Портман вышла в свет в мини-платье с экстремальным декольте

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել