Բերանում դառնահամի 8 հնարավոր պատճառ և խնդրի լուծման ուղիներ:

1. Թթվային ռեֆլյուքս (այրոց)
Առաջացնում է այրոցի զգացում, ցավ կոկորդում, սրտխառնոց, այրոց բերանում և այլն:

2. Հղիություն
Կապված է հորմոնալ փոփոխությունների հետ: Սովորաբար դա անցնում է առաջին եռամսյակից հետո:

3. Բերանի խոռոչի հիվանդություններ
Պերիոդոնտիտը, գինգիվիտը (լնդերի բորբոքում) և կարիեսը կարող են բերանում դառնահամի պատճառ դառնալ:

4. Ծխել
Ծխախոտը պարունակում է վնասակար միացություններ, որոնք վնասում են համային ընկալիչները, սակայն այդ ազդեցությունը շրջելի է:

5. Որոշ դեղամիջոցներ
Դրանցից են՝ հակաբորբոքային դեղերը, հակաբիոտիկները, հակագիստամինային միջոցները, լիթիումը, զարկերակային հիպերտենզիայի բուժման համար դեղերը:

6. Վարակներ
Հարբուխով կամ գրիպով հիվանդները բողոքում են համի զգացողության կորստից կամ համի ընկալման խախտումից:

Eating Lemons, Berries, Bananas And 5 Other Simple Tips To Lower Uric Acid Levels NaturallyEating Lemons, Berries, Bananas And 5 Other Simple Tips To Lower Uric Acid Levels NaturallyEating Lemons, Berries, Bananas And 5 Other Simple Tips To Lower Uric Acid Levels NaturallyEating Lemons, Berries, Bananas And 5 Other Simple Tips To Lower Uric Acid Levels NaturallyEating Lemons, Berries, Bananas And 5 Other Simple Tips To Lower Uric Acid Levels Naturally

7. «Այրվող բերանի» համախտանիշ
Առաջանում է այրոցի զգացում բերանի խոռոչում, չորություն բերանում, դառը կամ մետաղական համ:

8. Ծանր մետաղներով թունավորում
Բերանի դառնության պատճառ կարող է լինել կապարով, սնդիկով կամ բիսմութով թունավորումը:

Ինչպես ազատվել բերանի դառնահամից

  • Շատ ջուր խմեք
  • Հետևեք բերանի խոռոչի հիգիենային․ ատամները և լեզուն մաքրեք օրական 2 անգամ, բերանը ողողեք, ատամի թել օգտագործեք ատամների մեջտեղները մաքրելու համար,
  • Տարեկան երկու անգամ ատամնաբույժի այցելեք,
  • Եթե հակված եք այրոցի, սահամանփակեք կծու և յուղոտ սննդի, ալկոհոլի և սուրճի օգտագործումը,
  • Ավելացրեք թքի արտադրությունը (առանց շաքարի մաստակ օգտագործեք, ցիտրուսային մրգեր կերեք),
  • Բերանը ողողեք կերակրի սոդայի լուծույթով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել