Բերանում դառնահամի 8 հնարավոր պատճառ և խնդրի լուծման ուղիներ:
1. Թթվային ռեֆլյուքս (այրոց)
Առաջացնում է այրոցի զգացում, ցավ կոկորդում, սրտխառնոց, այրոց բերանում և այլն:
2. Հղիություն
Կապված է հորմոնալ փոփոխությունների հետ: Սովորաբար դա անցնում է առաջին եռամսյակից հետո:
3. Բերանի խոռոչի հիվանդություններ
Պերիոդոնտիտը, գինգիվիտը (լնդերի բորբոքում) և կարիեսը կարող են բերանում դառնահամի պատճառ դառնալ:
4. Ծխել
Ծխախոտը պարունակում է վնասակար միացություններ, որոնք վնասում են համային ընկալիչները, սակայն այդ ազդեցությունը շրջելի է:
5. Որոշ դեղամիջոցներ
Դրանցից են՝ հակաբորբոքային դեղերը, հակաբիոտիկները, հակագիստամինային միջոցները, լիթիումը, զարկերակային հիպերտենզիայի բուժման համար դեղերը:
6. Վարակներ
Հարբուխով կամ գրիպով հիվանդները բողոքում են համի զգացողության կորստից կամ համի ընկալման խախտումից:
7. «Այրվող բերանի» համախտանիշ
Առաջանում է այրոցի զգացում բերանի խոռոչում, չորություն բերանում, դառը կամ մետաղական համ:
8. Ծանր մետաղներով թունավորում
Բերանի դառնության պատճառ կարող է լինել կապարով, սնդիկով կամ բիսմութով թունավորումը:
Ինչպես ազատվել բերանի դառնահամից