Եվրոպայի բազմակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանն ամբողջ օրը զբաղված է Ջերմուկ գրուպի էժանագին էներգետիկները գովազդելով։ Երբ ողջ աշխարհում բժիշկները, սննդաբաններն ու ոլորտի մարդիկ ահազանգում են դրա վնասարակության, կախվածություն առաջացնելու մասին, հատկապես անչափահասների շրջանում, մեր մարզիկը օրնիբուն գովազդում է դա ու անգամ մեկնաբանություններում սեփական հետևորդների նախատինքին արժանանում։
Էներգետիկի անվան տակ վաճառվող այդ ըմպելիքը ընդամենը 200-300 դրամ արժե և հասանելի է շատերին ու հատկապես տարածված է դպրոցականների շրջանում։ Անցյալ տարի անգամ մահվան դեպք էր գրանցվել դրա չարաշահման արդյունքում. ֆիզկուլտուրայի դասաժամին աշակերտ էր մահացել սրտի կանգից։ Բայց Արսենին այդ ամենը չի մտահոգում, կարևորը գովազդ անի, գումար աշխատի։
@blognewsarm Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Ջերմուկ գրուպի էժանագին էներգետիկի գովազդ է անում, բայց ինքն անձամբ զզվում է խմել այն ու չի փչացնում իր առողջությունը
♬ оригинальный звук - Blognews.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



