Ստամբուլյան կոնվենցիայի և հատկապես Ամուլսարի խնդրին առնչվելուց և քննարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը 1,5 տարի անց վերջապես փորձում է ընկալել, որ ինքը կարևոր պետական պաշտոն է զբաղեցնում, որ ինքը պատասխանատու է պետության համար, որ ինքը պետական գործիչ է և պետք ի վերջո ձերբազատվի զգացմունքային, պոպուլիստական և բոլորին դուր գալու վտանգավոր, անհեռանկար կերպարից ու քայլերից: Սակայն, կարծես, արդեն ուշ է, և դիմացը մշուշ է...

Եվ կարևոր է նաև գիտակցել, որ այդ խնդիրներից հետ քայլը նույնպես վտանգավոր է և կտրուկ կազդի նրա՝ այս իշխանությունների հեղինակության, իրենց ու պետության վարկանիշի վրա առհասարակ...

Նա դա պետք է գիտակցեր դեռևս անցյալ տարի մայիսից սկսած՝ թեկուզ աստիճանաբար, սակայն հետևողական ու իր ծամածռած ժպիտի և կեղծ սիրո զեղումների փոխարեն, լայվերով և ոչ միայն, «գլխի հետ պրոբլեմ ունեցող, աղքատությունը գլխի մեջ» ՀՀ քաղաքացիների այդ ստվար սեգմենտին բացատրեր, հասկացներ, նախապատրաստեր այդ և այլ համանման առաջին հայացքից ոչ հաճելի, տհաճ, բայց պետության համար խիստ կարևոր խնդիրների լուծման իրատեսական լուծման անհրաժեշտությունը:

Այն ժամանակ գուցե կհասկանային, կընկալեին... Իսկ հիմա ո՛չ. վստահության դեֆիցիտն է շատ և ստի, կրուտիտի, երկակի ստանդարտների դոզան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել