Ասում են՝ ԱՄՆ և ԻԻՀ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ դրանք իրականացվել են ստվերային պայմաններում՝ Սպիտակ տան նախաձեռնությամբ։ Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփն ու Հասան Ռուհանին դեմ առ դեմ հանդիպելու են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ հերթական նստաշրջանի շրջանակներում։

Որպես երկու նախագահների միջև հնարավոր բանակցությունների առավելագույն արդյունք կարելի է գնահատել կողմերի միջև շփումների շարունակական որևէ ձևաչափի ապահովումը։

Թերևս միայն այդ պայմաններում հնարավոր կլինի կանխել մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված գերլարված իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է դրսևորվել հատկապես Իրան-Իսրայել դիմակայության հնարավոր ճակատներում՝ Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատվածում, նաև Իրաքում․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել