Քիմ Քարդաշյանը վիտիլիգո ունեցող ամենահայտնի մոդել Վինի Հարլոուին հրավիրել է նկարահանվելու իր գովազդում: Աստղը ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:

Լուսանկարում Քարդաշյանը և Victoria’s Secret-ի 24-ամյա «հրեշտակը» կիսաթափանցիկ հանդերձանքով են, առանց ներքնազգեստի: Հարլոուն թափանցիկ սև կոմբենիզոնով է, իսկ Քարդաշյանը՝ կարճ տաբատով, ավելի անթափանց սև հանդերձանքով:

Մոդելները նկարահանվել են նստած, թեքվելով միմյանց դեմ և ձեռքերն ու ոտքերը իրար հյուսած: Նրանք նկարահանվել են նաև պառկած դիրքով՝ խոշոր պլանով վերցնելով դեմքերը:

Քարդաշյանը Հարլոուին հրավիրել է իր KKWBEAUTY ապրանքանիշի դեկորատիվ կոսմետիկայի նոր շարքի գովազդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել