Ներկայացնում եմք կաշվե կահույքը մաքրելու համար 6 պարզ խորհուրդ:

1. Կեղտը և սննդի մնացորդները կմաքրի սովորական օճառը: Վերցրեք օճառով մի քիչ թաց սպունգ, այն մի քիչ քամեք և զգուշությամբ սրբեք կահույքը: Ավելի լավ է՝ չափից շատ ջուր չօգտագործել: Փրփուրի մնացորդները կարելի է չոր կտորով մաքրել:

2. Իսկ սա ամենա «էկոլոգիապես մաքուր» մեթոդն է: Վերցրեք 1 բաժակ կովի բնական կաթ, մի քիչ տաքացրեք, լցրեք ոչ մեծ տարայի մեջ: Դրա մեջ թրջեք մաքուր կտոր և լավ քամեք: Սրբեք բազմոցը: Մնացորդները չոր անձեռոցիկով մաքրեք:

3. Գրչի հետքերը կարելի է կպչուն ժապավենով մաքրել: Այն կպցրեք մակերևույթին և զգուշությամբ քաշեք: Հետքերը լվացեք բնական օճառով և մաքուր ջրով:

4. Կաշվե մակերևույթը մաստակից կամ մեղրամոմից մաքրելու համար վերցրեք մի կտոր սառույց և դրեք ցելոֆանե տոպրակի մեջ: Դրեք կեղտոտ հատվածին: Մնացորդները զգուշությամբ մաքրեք դանակի ծայրի հակառակ կողմով:

5. Մարկերի հետքրեը կարելի է հեշտությամբ մաքրել էթիլ սպիրտով: Հետո կարող եք բիծը մաքրել սպունգով և ջրով:

6. Բազմոցի վրայի քերծվածքներից ազատվել կօգնի «հեղուկ կաշին»: Նախ պետք է վերացնել բոլոր կոշտությունները և յուղազերծել մակերևույթը: Հետո քսեք «հեղուկ կաշվի» առաջին շերտը, այն հարթեցրեք և թողեք չորանա: Կախված խնդրի բարդությունից՝ պրոցեդուրան կարող եք կրկնել:

Կաշվե կահույքը լավ պահպանելու համար աշխատեք սենյակում խոնավության նորմալ մակարդակ պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել