Ժողովուրդ ջան ժամանակին երբ ԱՄՆ-ի այսօվա Կալիֆորնիայի նահանգ կոչվող տարածքում հայտնաբերվեց ոսկի ու սկսվեց հայտնի Ոսկու տենդը մարդիկ միլիոններվ գնացին այդ տարածքում ոսկի կորզելու և այնտեղ առաջացավ այս հսկա Կալիֆորնիա նահանգը։ Այնտեղի ոսկին տարբերվում է մեր Ամուլսարի ոսկուց նրանով որ այն ոսկին կորզվում էր ոսկեբեր ավազը լվանալով, այսինքն զուտ մաքուր ու անմեղ եղանակով որը անհամեմատելի է Ամուլսարի կվարցիտային ապարներից ոսկին ցիանիդի օգնության կորզելու քիմիական եղանակից։
Խիտ բնակչություն ունեցող տեղանքներում գոյություն չունեն ոսկու քիմիական եղանակով կորզման հանքեր։ Դրանք վտանգավոր ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա։ 
Սխալ է իրենց վտանգավորության աստիճանով համեմատություն անցկացնել Քաջարանի մոլիբդենի հանքի և Ամուլսարի հանքի միջև։ Քաջարանում քիմիական եղանակով չեն մոլիբդենը անջատում հանքաքարից այլ պարզ ֆիզիկական մեթոդներ են կիրառում որոնք թունավոր գործընթացներ չեն պարունակում կամ քիչ են պարունակում։ Իհարկե Քաջարանի դեպքում ևս կան վնասակար ազդեցություններ։ Հանքաքարը ծանր մետաղներ է պարունակում և դրանք ինչ որ քանակով անցնում են մեր հող ու ջրի մեջ և թունավորում են դրանք։ Ամուլսարի դեպքում այս ծանր մետաղների գոյություն ունեցող ազդեցությանը գումարվում է թունավոր քիմիան։ Սա է տարբերությունը Քաջարանի և Ամուլսարի միջև և այն ի օգուտ Քաջարանի հանքին է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել