Ամուլսարի հնարավոր հանքի փակումը ատոմակայանի փակման հետ համեմատել անազնիվ, մանիպուլյատիվ և նվաստ հնարք է` ուղղված պակաս գրագետ լսարանին` արտաքնապես գրագետ, բայց ներքուստ ավելի անգրագետ մի խավի կողմից:

Միջուկային էներգիան ամենամաքուր էներգիան է, որ սարսափելի վտանգներով է հարուստ, բայց որը, ճիշտ շահագործելու պարագայում` բավական անվտանգ կարող է լինել:

Երբ փակվեց ատոմակայանը` դեռևս դրա համակարգը արդիականացված չէր, իսկ Մեծամորը մինչ այսօր մնում է խնդրահարույց այն առումով, որ սահմանափակող պատյան չունի, իսկ շահագործման ժամկետներն անընդհատ երկարացվում են: Չնայած դրան` ռիսկերը շատ մեծ չէին և հիմա առավել փոքր են, թեև մնում են: Ֆուկուսիմայից հետո Գերմանիան ամբողջությամբ հրաժարվեց ատոմային էներգետիկայից, թեև դա կրկնեմ` ամենամաքուր էներգետիկ աղբյուրն է:

Ի հակադրություն դրան` մետաղական հանքարդյնաբերությունը երբեք «մաքուր» չի լինում: Գուցե Փաշինյանի Հայաստանում կլինի: Ճիշտ այնպես` ինչպես հեղափոխությունն էր այստեղ իր տեսակով «առաջինը»: Իսկ ընդհանրապես` ամենուր, միշտ առանց բացառության` դա ի սկզբանե կեղտոտ և անչափ վտանգավոր արդյունահանում է, որ լավագույն պայմաններում անգամ թունավորում է մերձակայքում ամեն բան:

Համեմատությունն անազնիվ է և նենգ: Չի կարելի հասարակությանը կա´մ տգետի տեղ դնել, կա´մ էլ կանխամտածված տգիտացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել