Սարդ-Մարդու երկրպագուները կոչ են արել գրոհել Նյու Յորքում Sony ընկերության շենքը։ Համապատասխան հանդիպումը նրանք ստեղծել են Facebook-ում։

Նկարագրությունում ասվում է, որ երկրպագուները սուպերհերոսի հագուստով կգնան այնտեղ՝ պահանջելով, որ Սարդ-Մարդուն Marvel կինոստուդիա ուղարկեն։

«Դա խաղաղ հանրահավաք է, և բռնությունն անթույլատրելի է»,-ասվում է միջոցառման կայքում։

Էջում շատ օգտարեր առաջարկել են հրաժարվել Sony-ի նոր կինոնկարները դիտելուց, ինչպես նաև սկսել են մեմեր հրապարակել միջադեպի կապակցությամբ։ Շուրջ 7 հազար օգտատեր նշել է, որ «հաստատ կգնա», իսկ 5 հազարը հետաքրքրված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել