Ամուլսարի հանքը գտնվում է 3000 մետր բարձրության վրա։ Աշխարհում գոյություն չունի տեխնոլոգիա որը այնպես կմեկուսացնի կեղտաջրերի հոսքերը որպեսզի նրանք այդ հսկայական բարձրությունից չհոսեն ու չապականեն ողջ Հայաստանի տարածքը։
Ամուլսարի այդ գերիշխող բարձրությունը արդեն ասում է որ այդ հանքը չի կարելի շահագործել։ Շահագործելու դեպքում նրա պոչամբարները որպես դամոկլյան սրեր հավերժ կմնան կախված Հայաստան երկրի գլխին։ Այդ պոչամբարներից ազատում պրծում գոյություն չունի։ Հետագայում այդ պոչամբարները այնպիսի անլուծելի պրոբլեմ կդառնաան որ տասնյակ ու հարյուրավոր միլիարդներ ծախսելով անգամ մեր սերունդները չեն կարողանա երկիրը ազատել դրանց վտանգներից։
Դա նման է նրան որ տանդ առաստաղից բարակ թելով կախես թույնի տոպրակը և սրտի դողով սպասես թե այդ թելը երբ կկտրվի ու թույնը կլցվի տնովդ մեկ սպանելով ողջ ընտանիքդ։
Ձեր այսօրվա մի փոր հացի համար անլուծելի պրրոբլեմներ մի ժառանգեք մեր սերունդներին։
Չեռնոբիլի նման այդ պոչամբարները հավերժ մխալու են ու թունավորելու են մեր երկիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել