Կարդացի ԷԼԱՐԴ-ի փորձագիտական ծավալուն փաստաթուղթը Ամուլսարի վերաբերյալ: Իհարկե, կարդացել եմ, որոշ՝ շատ նեղ մասնագիտական մասեր աչքի տակով անցկացնելով: 
Մեր պատգամավորներին ու որոշում ընդունեղոներին անկեղծորեն չեմ նախանձում: Տեքստի ընթերցումը պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ երկրաբանությունից և քիմիայից (առնվազն): Բայց ամեն դեպքում տեքստ մնում է տեքստ, և որոշ եզրակացություններ անել կարելի է:

Բուն շարադրանքը լի է բացասական գնահատականներով Լիդիանի փորձագիտության նկատմամբ: Ծավալուն զեկույցի գրեթե ամեն էջում գտնում ենք՝ «թերի է», «անբավարար է», «անպարզ է», «թերագնահատված է», «գերագնահատված է» և նման բնորոշումներ: 
Քանի որ տեքստը խիստ մասնագիտական է, ես շատ զգույշ կլինեմ իմ գնահատականերում: 
Ես չէ կոչի այս փորձագիտությունը դրական: Եվ ավելի շուտ այն բացասական է իր տրամադրությամբ, քան դրական:

Եզրակացությունների մասն ավելի բալանսավորված է: Այստեղ բացասական գնահատականները պակասում են, կամ ավելի անորոշ են դառնում: Սակայն մի քանի կարևոր բաներ այստեղ ևս կան: Հատկապես քննադատված է ստորգետնյա ջրերի հոսքի և սեյսմիկ գնահատման մասը: Երկուսն էլ շատ կարևոր են շատերին հուզող Սևանի հարցի մասին:

Ջերմուկի ջրերի մասով գրված է, որ վտանգը փոքր է:

Սևանի մասով ամեն բան շատ ավելի անորոշ է ոչ մասնագետի համար: Գրված է, որ վտանգ կա երկրաշարժի դեպքում: Գրված չէ, թե ինչ ուժգնության երկրաշարժի մասին է խոսքը, և միաժամանակ ասվում է, որ ընդհանուր սեյսմիկ իրավիճակը լավ չի գնահատված Լիդիանի կողմից: 
Ավելի ուշադիր, նաև մասնագետի օգնությամբ ընթերցումն անհրաժեշտ է ավելի լավ հասկանալու Սևանի հարցը: Տպավորություն ունեմ, որ ավելի ուշադիր, նաև՝ տողատակերով ու տարբեր հատվածների միջև կապերով ընթերցումը պետք է ամրապնդի մտահոգությունները Սևանի մասով:

Կարող եմ ասել, որ եթե ես լինեի որոշում ընդունող, ապա այս փաստաղթի հիմամբ ես չէի շտապի ընդունել որոշում, չէի շտապի այն համարել՝ դրական եզարակացություն: Անպայման պետք է դա կարդալ մի քանի անգամ, ընդ որում, ինչ վերաբերում է Սևանին, ապա ոչ միայն այն տեղերն, ուր Սևանն ուղղակիորեն հիշատակված է, այլև այն մասերը, ուր խոսք կա ստորգետնյա ջրերի, դրենաժի և սեյսմիկ վտանգների մասին: 
Կարծում եմ, անպայման պետք է հետաձգել որոշումը՝ հետագայում ավելի հանգիստ հասկանալու համար, թե արդյո՞ք փորձագիտությունը պետք է գնահատաել որպես դրական, թե բացասական:

Կխնդրեմ, որ ընկերներից, ով փորձ ունի փորձագիտական տեքստերի հետ աշխատելու, նույնպես կարդա և հաստատ կամ հերքի իմ տպավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել