Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը ետին պլան մղելու և այն հօգուտ Լիդիանի լուծելու համար: Սա գավառական մակարդակի հնարք է, որ կարող է և փաշինյանամոլների բանակում ծափահարություններով ընդունվել և որոշակի արդյունքներ տալ: Սերժ Սարգսյանի անհրաժեշտ էր ձերբակալել Փաշինյանի վարչապետ ընտրվելու հենց նույն օրն իսկ, ոչ թե թողնել մեկ և կես տարի և միայն Ամուլսարի պես ճակատագրական պահին գնալ այդ քայլին: Եվ եթե այնուամենայնիվ որոշում կա ձերբակալելու, որ շատ լավ է, ապա դա պետք է արվի Ամուլսարի խնդիրը հօգուտ ժողովրդին լուծելուց անմիջապես հետո: Հակառակ պարագայում՝ եթե տեղեկատվությունը հաստատվի փաստով՝ ապա այս կառավարությունը կկատարի իր հաջորդ տմարդի և հակաժողովորդական, հակապետական քայլը:

Հնարավոր է որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը հիմա տեղի չունենա: Հնարավոր է, որ այլ որոշում ընդունվի: Ամեն բան հնարավոր է: Փաշինյանի մտադրության անփոփոխելիության վերաբերյալ պնդում անել ես չեմ կարող: Բայց որ այդ մտադրությունն այս պահին առկա է՝ վկայում են մի շարք վստահելի աղբյուրներ:

Ամեն դեպքում մենք բոլորս պարտավոր ենք սթափվել և թույլ չտալ, որ մի խումբ փաշինյանապաշտներ որոշեն բոլորիս և մեր երկրի ապագան: Անհրաժեշտ է հասկանալ, որ սա այլևս հակազագային և հակապետական իշխանություն է: ժամանակն է սթափվելու, հանելու վարդագույն ակնոցները և ստիպելու մեզ տեսնելու ճշմարտությունը: Ամեն պարագայում հաստատ է, որ Փաշինյանը Ամուլսարի հանքը բացելու որոշում արդեն ունի: Միայն հանրային և ազգային հուժկու ճնշումը կարող է նրան ստիպել ևս մեկ անգամ խաղարկել իր ժողովրդահաճո քարտը և հանդես գալ այն չբացելու որոշմամբ: Եվ այս հարցում իր եսակենտրոն մոտիվները մեզ հետաքրքիր չեն: Եթե ճնշվեց և չբացեց, ապա դա պետք է մեզ միայն ուրախացնի: Բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել ճնշումը: 

Վճռվում է Հայաստանի ապագան և չի կարելի թույլ տալ, որ այն կործանելու որոշում ընդունի այս ապազգային, հակապետական իշխանությունը:

P.S. Ես չեմ պնդում: Ասում եմ այն՝ ինչ տեղեկատվություն որ ստանում եմ և որն ինձ հավաստի է թվում: Դրա հավաստիությունն այնուամենայնիվ՝ չեմ պնդում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել