Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր անձանցից մեկը՝ նրա տասնամյակների բարեկամ և թերթի երկարամյա թղթակից, իսկ այժմ՝ Իմ Քայլը խմբակցության ազդեցիկ պատգամավոր Հայկ Գևորգյանը բացահայտորեն զբաղում է Լիդիանի լոբբինգով:

Փաստաբան, բնապահպանական իրավաբան Նազելի Վարդանյանը, որը նույն փաստաբանն է, որ Բուդապեշտում կարողացավ հասնել Հայաստանի Հանրապետության հաղթանակին՝ ընդդեմ Ռամիլ Սաֆարովի՝ հստակ, պարզ, փաստերով, իրավաբանորեն բացատրում է, որ հնարավոր 700միլիոն տուգանի և ընդհանրապես արբիտրաժային դատարան դիմելու մասին սպառնալիքները փուչ են և իրավականորեն անհնար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն զինակից Հայկ Գևորգյանը՝ առանց դրան պատասխանելու` շարունակում է կրկնել նույն սուտը: Հակահայկական, հակապետական սուտը, որ ծառայում է միայն Լիդիանի շահերին:

Չանաչե՛նք մեր միջի այս որակին:

Հ.Գ. Եթե Հայաստանի իշխանությունը` վարչապետի գլխավորությամբ վախենում է 700 միլիոն հնարավոր, իսկ իրականում մտացածին և անհնար տուգանքից, ապա ինչպե՞ս վստահ լինենք, որ նա շատ հնարավոր պատերազմից վախենալով պետական դավաճանություն չի գործի, Ամուլսարի և դրան կապված Հայաստանի հողային ռեսուրսի կեսից ավելիի պես՝ հակառակորդին չի հանձնի և՛ Արցախը և՛ Արցախի մաս հանդիսացող ազատագրված տարածքները:

Կանխելով հնարավոր պետական, ազգային դավաճանությունը՝ կկանխենք և արցախյան հարցում արդեն հնարավոր դարձող դավաճանությունը:

Ամուլսարը պետք է սար մնա՛:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել