«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանը «Շանթի» ստուդիայում թութակի պես կրկնում էր թե ինչու բնապահպանները բացի Ամուլսարից էլ ուրիշ ճանապարհ չեն փակել: Ուրեմն էս մարդը մինչև հիմա չգիտի, որ Ամուլսար տանող ճանապարհները ոչ թե բնապահպաններն են փակել այլ տեղի բնակիչները: Բնապահպանները տարիներ շարունակ բարձրաձայնել են Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր մետաղական հանքերի ստեղծած խնդիրների մասին այդ թվում Թեղուտի մասին, իսկ այդ նույն ժամանակ «Հայկական ժամանակ» կոչվող թերթը որտեղ այդ նույն ժամանակ աշխատում էր Հայկ Գևորգյանը իր էջերը լայնորեն բացել էր Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» ընկերության վճարովի գովազդների առջև:
Հայկ Գևորգյանը եթերում պնդում էր, որ Հայաստանի գործող հանքերը խախտում են բնապահպանական նորմերը :Սա ըստ էության պատգամավորի կողմից հնչած հաղորդում էր հանցագործության մասին:Ես կասեի կրկնակի հանցագործության մասին :Փաստորեն մի կողմից հանքերը թունավորում են բնությունը մյուս կողմից պատկան մարմինները անգործության են մատնված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել