1. Հանքի շահագործման ռիսկերի մասին բացեիբաց նշված է ELARD -ի կատարած ուսումնասիրություններում :
2.Հանքի շահագործմանը գերակշիռ մեծամասնությամբ դեմ են ազդակիր համայքների բնակիչները:
3 Հանքի շահագործմանը դեմ է Հայաստանի բնապահպան հանրույթը:
4. Հանքի շահագործմանը դեմ է քաղաքացիական հանրության մի զգալի հատվածը, որը կարևորում է մարդկանց առողջ միջավայրում ապրելու և իրենց առնչվող որոշումների վրա ազդեցություն ունենալու մարդկանց սահմանադրական իրավունքը:
5.Ամուլսարի համար պայքարը արդեն դիտվում է ազգային -ազատագրական պայքարի տիրույթում: Օրինակ քննչական կոմիտեի ասուլիսից հետո ջերմուկցիների ինքնաբուխ երթը շարժվում է դեպի Արցախյան պատերազմի հուշակոթող և ծաղիկներ դնում հերոսների շիրիմին :Ամուլսարի պայքարին ձոնվում են երգեր;
6.Ամուլսարի հանքին դեմ են Հայաստանի ազգայնական տրամադրվածությամբ խմբեր, անհատներ :
7.Մի շարք քաղաքական կուսակցություններ իրենց աջակցությունն են հայտնում Ամուլսարի պայքարին:
8.Ամուլսարի համար պայքարը ընդարձակվում է և նորանոր համայքներ և խմբեր են իրենց աջակցությունը հայտնում:
9. Նկատվում է, որ «Իմ քայլը» դաշինքի մեջ չկա այս հարցի շուրջ միաբանությունը:Նրանցից մի երկուսը փորձեցին հանքի շահագործման օգտին մի երկու անհոդաբախշ մտքեր արտահայտել և ստացան թուքումուրի մի այնպիսի դոզա , որը հեշտ մաքրվողներից չի :

10.Հանքի շահագործման նկրտումները և դրան գնալու ուժային քայլերի ցանկությունը չեն տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ և ընդունակ են էականորեն ազդելու քաղաքական մեծամասնության առանց այդ էլ անկում ապրող իմիջի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել