Նկարում պատկերված է ամերիկյան ՀԴԲ-ի գործակալ Մորիս Չայլդսը, ով դարի հատուկ գործողություններից մեկի գլխավոր անձն էր: Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակամարտող կողմերի պայքարը, ոչ միայն մարտի դաշտում էր այլև հետախուզական ոլորտում: Պատահական չէ, որ այդ պատերազմը համարում են նաև «Հետախուզությունների պատերազմ»: Աշխարհամարտի ավարտից հետո երբ առաջացավ երկբևեռ աշխարահակարգ, հետախուզությունների դերը սկսեց ավելի աճել հատկապես Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Ամերիկյան ՀԴԲ-ն, որը հիմնադրվել էր 1908թ. այդ շրջանում գլխավորապես պայքարում էր երկրում կոմունիստական հոսանքների թուլացման դեմ: Մորիս Չայլդսը հրեա ընտանիքից էր և ԱՄՆ-ում էր հայտնվել դարասկզբին: Լինելով ձախական հայացքների կրող նա անմիջապես իր եղբոր Ջեք Չայլդսի հետ ընդգրկվեց ԱՄՆ-ի կոմկուսի շարքերում: Հետագայում հատկապես Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նրանք հիասթափվեցին կոմունիզմից: Պատճառը նաև հակասեմիտական քաղաքականությունն էր որը իրականացնում էր Ստալինը, բացի դա Մորիսը ֆինանսական և առողջական լրջագույն խնդիրներ ուներ: ՀԴԲ-ն որը այդ պահին ընդհատակ անցած կոմունիստական պարագլուխների որս էր իրականացնում «Toplev» գործողության շրջանակներում, սկսեց հետևել եղբայրներին: Ջեքին որսալու ժամանակ պարզվեց, որ նա պատրաստ է համագործակցել ՀԴԲ-ի հետ, քանի որ հիասթափվել է կոմունիզմից: ՀԴԲ գործակալ և հմուտ հավաքագրող Կառլ Ֆրեյմանը հանդիպեց Մորիսի հետ և հասկանալով նրա ծանր վիճակը, թե՛ ֆինանսական, թե՛ առողջական հմուտ մոտեցում ցուցաբերեց և մյուս եղբայրը նույնպես հավաքագրվեց: ՀԴԲ-ն իր վրա վերցրեց բուժման բոլոր ծածսերը և սկսվեց գործողություն, որը պատմության մեջ մտավ «Սոլո» անվանմամբ: Առաջին քայլերը, որ արեցին եղբայրները՝ դա ԱՄՆ կոմկուսի աշխատանքներին վերադառնալն էր: Հետագայում Մորիսը կարողացավ դառնալ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն և դրա շնորհիվ տարին մի քանի անգամ լինել ԽՍՀՄ-ում և հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս գործողությունը տևեց 20 տարուց ավել: Քսան տարի ՀԴԲ-ի գործակալը մուտք ուներ Կրեմլի սենյակներ: Նա հմտորեն կարողացել էր ցույց չտալ, որ փայլուն ռուսերեն գիտի և նրա մոտ անզգուշաբար խոսում էին ամեն ինչից: Նրա թեթև ձեռքով ՀԴԲ-ի ղեկավար Ջեյ Էդգար Հուվերի ձեռքի տակ հայտնվեց Խրուշչյովի «Անհատի պաշտամունքը դատապարտող» գաղտնի ելույթի պատճենը: Նրա ձեռքով էին անցնում բոլոր ֆինանսները, որը տրվում էր ԱՄՆ-ի կոմկուսին: Այդ ամբողջ տարիների ընթացքում շուրջ 28 միլիոն դոլար: Այդ ամբողջ տարիներին նա մուտք ուներ ԽՍՀՄ բոլոր բարձրաստիճան մարդկանց մոտ: 1975թ. անգամ, երբ գործողությունը չէր ավարտվել՝ Բրեժնևը նրան Կրեմլում տոնակատարության ժամանակ «Կարմիր դրոշի» շքանշանով պարգևատրեց: 1987թ. երբ արդեն գործողությունը ավարտվել էր, նա «Ազատության մեդալ» ստացավ նախագահ Ռեյգանից: Չորս տարի անց դարի գլխավոր գործակալներից մեկը՝ մահացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել