Նկարում պատկերված են դանիացի ձկնորսները և հրեաները, որոնց դանիացիները երկրից գաղտնի կերպով էվոկուացնում էին դեպի Շվեդիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացված եվրոպայում եղել են փոքրաթիվ դեպքեր, երբ մարդիկ ընդհատակյա կերպով փորձել են պաշտպանել ֆիզիկական ոչնչացման ենթարկվող հրեաներին: 1943թ. սեպտեմբերին ընդհատակում գործող դանիական «Դիմադրության» անդամները գաղտնի կերպով կարողացել էին տեղեկություն ստանալ, որ նացիստները պլանավորում են համակենտրոնացման ճամբարներ ուղարկել դանիական հրեաներին: Գործողությունը պետք է իրականացվեր հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը: Սակայն մինչ այդ դանիացիները կարողացել էին մոտ երկու շաբաթվա ընթացքում գաղտնի կերպով ձկնորսական նավերի օգնությամբ Շվեդիա տեղափոխել մոտ 7200 հրեայի: Մի քանի հարյուր հրեաների նրանք պահել էին սեփական տան թաքստոցներում և ընդամենը մի քանի հարյուրն էր հայտնվել նացիստների ձեռքերում: Հրեաներին փրկելու այս գործողությունը խոշորագույններից էր ամբողջ աշխարհամարտի համատեքստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել