Երեխաների սննդային նախասիրությունները ձևավորվում են նրանց ծնողների շնորհիվ։ Շատ կարևոր է, որ երեխան սննդի նկատմամբ ճիշտ հայացքներ ունենա և հստակ ռեժիմ, որը թույլ կտա նրան առողջ լինել և լավ կազմվածք ունենալ։

Նախ փորձենք պարզել, թե արդյոք ձեր երեխայի սննդային սովորությունների հետ ամեն բան կարգին է։

Ահա երեխայի սննդային սովորությունների և ռեժիմի խախտումների նշանների համառոտ ցանկը.

Նա միայն ստիպողաբար է ուտում։

Երեխան նախընտրում է գիշերն ուտել։

Նրան կերակրելու համար հազար ու մի զվարճանք եք հորինում։

Երեխան մշտապես հրաժարվում է սննդից։

Երեխան սահմանափակ մթերքներ է նախընտրում (միայն քաղցր կամ խմորային բաներ)։

Ինչպե՞ս ճիշտ կերակրել երեխային

Ուղղել ընտանիքում սնվելու սովորույթները

Առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնեք՝ ընտանիքում սնվելու ռեժիմն է։

Չշեղվել

Սովի կամ կշտանալու մասին ազդակները մենք ուղեղից ենք ստանում և շատ կարևոր է ժամանակին դրանք ընկալելը։ Իսկ դրա համար պետք է կենտրոնանաք սննդի վրա, այլ ոչ թե՝ հեռուստացույցի կամ հեռախոսի։

Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմել։

Հիշեք, որ ուտելուց առաջ անհրաժեշտ է մի բաժակ ջուր խմել, սակայն երբեք խորհուրդ չի տրվում խմել ուտելու ընթացքում։

Դանդաղ ծամել

Հիշեք, որ լավ մարսողության համար սնունդը պետք է լավ ծամվի և թքով մշակվի։ Բացի այդ, ծամելու ընթացքում հոգեբանական հագեցում է տեղի ունենում, ինչի արդյունքում մենք չափից դուրս շատ չենք ուտում։ Բացի այդ, թե դուք, թե ձեր երեխան, սննդից ավելի մեծ հաճույք կստանաք, եթե այն շատ արագ կուլ չտաք։

Օրական միայն մեկ աղանդեր թույլ տվեք

Սա միայն քաղցր պահանջող երեխաներին վերահսկելու հրաշալի միջոց է։ Երբեք պետք չէ խրախուսել մանկական քմահաճությունները՝ կապված սննդի հետ։

Աշխատեք հնարավորինս պարզ, բայց հետաքրքիր ուտեստներ պատրաստել։ Անպայման ներառեք այն, ինչն անհրաժեշտ է երեխային լավ աճի և լիարժեք զարգացման համար։

Եվ հիշեք, որ ձեր երեխայի համար գլխավոր օրինակը հենց դուք եք։ Առաջին հերթին փորձեք ուղղել նրա աչքերում ձեր կերպարը։ Դուք կտեսնեք, որ արդյունքում երեխայի սովորություններն էլ ինքնըստինքյան կուղղվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել